Ամբողջ դատական նիստը նույն մթնոլորտում էր ընթանում, նույն երանգով: Այսօր գործի դատաքննությունն արդեն երեք տարի է ընթանում, փոխվել է 3 դատավոր և 3 մեղադրող: Դատարանում հետազոտված քննչական գործողությունների արձանագրության մեջ, որտեղ ամբաստանյալը խոստովանում է իր մեղքը, նա պատմել է, որ տուժողի հետ միասին գնացել են մի բնակարան, որտեղ ամբաստանյալը նրան խնդրել է պառկել մահճակալին և աչքերը փակել՝ ասելով, որ անակնկալ պետք է անի. «Մարիամի աչքերը փակելուց հետո անմիջապես հանել է դանակն ու կտրել նրա պարանոցը, դրանից հետո դանակը դրել է գրպանը, գնացել է զուգարան, որ լվացվի, սրբիչով սրբել է ձեռքերը, նույն սրբիչը դրել գրպանը, այնուհետև մտել հյուրասենյակ, մաքրել հետքերը այլ սրբիչով և այն դրել գրպանում»,- ասված էր արձանագրության մեջ: Հիշեցնենք՝ ըստ մեղադրական եզրակացության՝ Դավիթ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անձնապես վիրավորված լինելով իր հետ նախկինում հարաբերությունների մեջ եղած, տվյալ պահին հարաբերությունները խզած Մարիամ Հունանյանից, վերջինիս դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, 2013 թվականի մայիսի 7-ին սպանել է Մարիամ Հունանյանին, Բացի այդ, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, հրկիզել է դեպքի վայր հանդիսացող բնակարանը` բնակարանի սեփականատիրոջը պատճառելով 680.437 ՀՀ դրամի գույքային վնաս: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացոցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ iravaban.net
© iravaban.net կայք