Նույն ալեհավաքն է սպասարկել, նույն հեռախոսահամարի վրա զանգը կատարվել…»,- այսօր երիտասարդ մատուցողուհու` Մարիամ Հունանյանի սպանության գործով հերթական նիստին Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կատարվում էին հեռախոսազանգերի վերծանումներ:

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը`  դատավոր Արթուր Ադամյանի նախագահությամբ,  ճանաչել և հռչակել է  Սահակ Սահակյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ  հոդվածով՝ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ,  և արդարացրել նրան, Սահակ  Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավը վերացվել է: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց Ս.Սահակյանի պաշտպան, փաստաբան Կրոմվել Գրիգորյանը: